Ադրբեջանի «դատավճիռը»՝ կեղծ իրականությամբ ու հակահայ քարոզչությամբ
Հայաստանի հետ «խաղաղ» բանակցություններ վարող Ադրբեջանում ընթացող «դատավարության» ժամանակ, գործով դատախազի շուրթերով, հիմնական սլաքն ուղղվել է Հայաստանին, իսկ բուն գործով անձինք, մեծ առումով, ներկայացվում են որպես իրագործողներ։
Ըստ նրա՝ ի սկզբանե պարզ էր, որ Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան նրանց մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումը:
«Պատահական չէր, որ առաջին նիստերից Ադրբեջանն առաջին պլան բերեց Գյանջայի օդանավակայանի ուղղությամբ իրականացված հրթիռակոծման հանգամանքը՝ այն «ցուցմունքներով» վերագրելով Հայաստանի իշխանությանը:
Հետայսու էլ, ողջ պրոցեսն ու «դատավճիռն» այս տրամաբանության շուրջ է լինելու` Հայաստանի շուրջ օղակը սեղմելու, «ագրեսորի» և «օկուպանտի» պիտակն ամուր կպցնելու համար:
Ի դեպ, Ադրբեջանը եղածով չի սահմանափակվելու: Հետագայում այդ «դատավճռի» հիման վրա Ադրբեջանը 2-րդ, 3-րդ, 4-րդ քայլն է անելու ու այդպես շարունակ, քանի դրա հնարավորությունը ունի և չեղած իրողությունները որպես փաստ կարողանում է ծառայեցնել տարբեր նպատակների:
Մինչ փաշինյանական թիմը տարբեր հակահայ ձևակերպումներով շողոքորթում և ծառայություններ է մատուցում Թուրքիային ու Ադրբեջանին, Հայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանում»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան