Երեւանում հուլիսի 4-5-ին կայացել է ԵԱՏՄ եւ ԻԻՀ միջեւ ժամանակավոր ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների հերթական փուլը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է համաձայնագրի նախագծի տեքստը, գյուղատնտեսական եւ արդյունաբերական ապրանքների ցանկերը, որոնց մասով կողմերն առաջարկել են կիրառել սակագնային արտոնություններ: Հայկական պատվիրակությունը բանակցություններին ղեկավարել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: