Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազայրին հայտարարել է, որ գոյություն ունեցող փաստերը խոսում են այն մասին, որ ԱՄՆ–ը և Մեծ Բրիտանիան մասնակից են Մերձավոր Արևելքում որոշ ահաբեկչական խմբավորումների ստեղծմանը, փոխանցում է Mehr News–ը։Նա նշել է, որ ԱՄՆ–ն ցանկանում է մեծացնել իր ազդեցությունն Արևմտյան Ասիայում` ներդնելով ահաբեկիչներին ու ջիհադականներին։Ջազայրին հավելել է, որ ԱՄՆ–ն հայտնի է, որպես մարդու իրավունքների գլխավոր ոտնահարող և ահաբեկչությունների հովանավոր։