15.07.2025
«Դժոխք անիվների վրա». Ադրբեջանը Չեխիայից նոր հրետանային կայանքներ է ձեռք բերել
18.09.2017
«Դժոխք անիվների վրա». Ադրբեջանը Չեխիայից նոր հրետանային կայանքներ է ձեռք բերել

Ադրբեջանը Չեխիայից նոր «DANA» հրետանային ինքնագնաց կայանքներ է ձեռք բերել: Նշվում է, որ չեխական արտադրության «DANA» հրետանային ինքնագնաց կայանքները, որոնք փորձագետներն անվանում են «Դժոխք անիվների վրա», մատակարարվել են Ադրբեջան և սեպտեմբերի 18-ին ներգրավվել այնտեղ անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին, հայտնում է Trend գործակալությունը: Ինչպես հայտնում է գործակալությունը, երկրի պաշտպանության նախարարությունում հաստատել են այդ փաստը:Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանում մեկնարկել են «TurAz Qartalı-2017» թռիչքային-մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի համաձայն: Զորավարժություններին մասնակցում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի մինչև 30 ավիացիոն միջոց, այդ թվում՝ МиГ-29, F-16, Су-25, C-130 Herkules և CASA CN-235, ինչպես նաև Ми-35, Ми-17 և Sikorsky S-70 ուղղաթիռներ: