6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել:Անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականության ճարտարապետություն Հայաստանում տարել են փորձարկումների և արկածախնդրության ճանապարհով, իսկ հետևանքը Հայաստանում ապրող մարդն անձամբ զգացել է սեփական մաշկի վրա` հայրենիքի ու մարդկային կորստից մինչև արժանապատվության ոչնչացում:Ստեղծված իրավիճակում ի՞նչ էլ առաջարկի կամ սկսի իշխանությունը` մեր քաղաքացիների համար ոչ միայն սպասելիքների առումով են զրոյական, այլ ավտոմատ ողբերգության կանխատեսումներ են ձևավորում: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան