26.06.2025
Մաքսիմալ զգոնությունը, լրջությունն ու ադեկվատությունը այսօր բացարձակ առաջնահերթություն է
prev Նախորդ նորություն

Դեռ կարելի է ելքեր գտնել և լուծել մեր խնդիրները. հայտարարություն

ԱԺՄ կուսակցության հայտարարությունը.

"ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցությունն աջակցություն է հայտնում իշխանության կողմից հետապնդվող այն բոլոր քաղաքացիներին, որոնք ազնիվ մղումներով պայքարում են երկիրն այս մղձավանջային իրավիճակից դուրս բերելու և այս կործանարար ընթացքը կասեցնելու համար։

Չնայած որ մեր պետությունը հասել է ծայրահեղ վտանգավոր եզրագծի՝ այնուամենայնիվ մենք գտնում ենք, որ աշխարհում ստեղծված նոր իրավիճակն իր հետ բերել է նաև նոր հնարավորություններ, որոնցից օգտվելով՝ կարելի է ելքեր գտնել և լուծել մեր խնդիրները։

Դա հնարավոր է այն դեպքում, եթե ժողովուրդը համախմբվի այդ համոզմունքի շուրջ և ձևավորի մի կառավարություն, որն ազգային է, նաև ունակ մեր ազգային ու պետական շահերն անձնազոհաբար ու ազնվորեն առաջ տանելու և մեր երկիրն այս իրավիճակից դուրս բերելու"։

26․06․2025թ․


 


 

Պեկինում մեկնարկել է ՀՀ և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.06.2025
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ