23.07.2026
Եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
prev Նախորդ նորություն

Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Այկլերին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։


Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է՝ արձանագրելով վերջին շրջանում գրանցված դրական առաջընթացը։
Քննարկվել են նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ (ՇՏԿ) տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր։


Նախարարը վստահություն է հայտնել, որ ձևավորված արդյունավետ գործակցությունը կնպաստի գործընթացի հետևողական առաջմղմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական օրակարգի հետագա զարգացմանը։