26.06.2025
Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
prev Նախորդ նորություն

Կառավարությունը սկսում է ՀԷՑ-ի պետական կառավարման գործընթացը

Լուսանկարը` armeniatoday
Լուսանկարը` armeniatoday

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին կառավարության նիստում հայտարարեց, որ կառավարությունը սկսում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀԷՑ) պետական կառավարման գործընթացը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պետության կողմից արագորեն ստանձնել ընկերության կառավարումը և իրականացնել համակարգային բարեփոխումներ՝ մինչև լիարժեք պետականացման հնարավորությունը։


Դեպքի առիթը դարձավ հունիսի 25-ին տեղի ունեցած հոսանքազրկումը «Հոմպլեքս Մոլ» առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ, որի կառուցման մեջ ներդրվել էր 70 միլիոն դոլար։ «Կամ սաբոտաժ է, կամ համակարգը չի կարողանում տեխնիկապես գործել։ Երկու դեպքում էլ սա անընդունելի է», — շեշտեց վարչապետը։


Փաշինյանի խոսքով՝ հարցը արդեն քննարկվել է քաղաքական մակարդակով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խորհրդարանական խմբակցության շրջանակում։ Կառավարությունը նախապատրաստել է օրենսդրական փաթեթ, որի առաջին քայլը կլինի պետական կառավարման իրականացումը։ Ապագայում կքննարկվեն նաև ՀԷՑ-ի բաժնետոմսերի հնարավոր ազատ բաժանորդագրման սցենարները, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան դառնալ ընկերության համասեփականատերեր։ Նման մոտեցում, ըստ Փաշինյանի, նախատեսվում է կիրառել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքում։


ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին վարչապետը հայտարարել էր հունիսի 17-ից հետո, երբ ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը հրապարակայնորեն աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։ Դրանից անմիջապես հետո իրավապահները խուզարկեցին նրա երևանյան առանձնատունը, իսկ Կարապետյանը կալանավորվեց։ Արտաքինից տնտեսական ձև ունեցող նախաձեռնությունը իշխանությունները ներկայացնում են որպես արդյունավետության և կառավարման բարելավման ռազմավարական քայլ։

Մաքսիմալ զգոնությունը, լրջությունն ու ադեկվատությունը այսօր բացարձակ առաջնահերթություն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.06.2025
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ