Նախօրեին Գյումրու Մայր Հայաստան հուշարձանի մոտ գտնվող ծառուղիում, որտեղ տեղադրված են Հայրենական մեծ պատերազմի հերոս քաաքների կոթողները, տեղի է ունեցել սգո արարողություն՝ ի հիշատակ երեկ Սևաստոպոլում հրթիռային հարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների: Ժամերգությունն անցկացրել է 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի օգնական, հավատացյալ զինծառայողների հետ տարվող աշխատանքների գծով Տեր Տիմոթեոսը: Նշենք, որ արարողությանը մասնակցել են ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև գյումրեցիներ: