17.08.2025
Իրավապահները այսօր վաղ առավոտվանից խուզարկում են Բագրատ Սրբազանի աջակիցների տները
prev Նախորդ նորություն

Խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում

Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում:


Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:


Հիշեցնենք, որ առավոտից մի քանի տասնյակ ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ քննչական գործողություններ են իրականացնում Սրբազան պայքարի գրասենյակում։


Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

ՔԿ-ն շտապ գործ է հարուցել՝ մեղադրելով «Սրբազան պայքար»-ը հեղաշրջման փորձի մեջ
Հաջորդ նորություն next