25.06.2025
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը ձերբակալվել է
prev Նախորդ նորություն

Սա, ժողովրդական լեզվով ասած, խուժանություն է. Էլինար Վարդանյան

Չի կարելի այսքան անլրջացնել իրավական գործընթացը, Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ, որտեղ իրավապահները խուզարկություն են իրականացնում, լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։


«Սա, ժողովրդական լեզվով ասած, խուժանություն է։ Այն, ինչ կատարվում է, իրավական գործընթացի հետ որևէ կապ չունի։


Իրենք իրենց տանը նկարել են ինչ-որ փաստաթուղթ, անունը կոչել են «հեղաշրջման պլան»։


Ինձ մոտ տպավորություն էր, որ իրենք իրենց նախկին գործողությունների պլանը նորից վերարտադրել են թղթի վրա և պարզապես այս անգամ վերագրում են ուրիշներին, բայց եթե որպես իրավաբան գնահատական տամ, այդ «պլանում» չկա որևէ գործողություն, որ կարելի է որակել որպես հակաիրավական»,-ասաց Էլինար Վարդանյանը։


Նրա խոսքով՝ ցանկացած կուսակցություն կարող է այսպիսի գործողությունների պլան մշակել իր համար և գնալ հեղափոխություն անելու ճանապարհով։


 

Բագրատ սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ