Ադրբեջանն առաջարկել է ԵԱՀԿ-ին կազմակերպել գնահատման առաքելություն երկրի «օկուպացված շրջաններում»: Այս մասին Միլանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Մասնավորապես, Minval.az-ի հաղորդմամբ, Մամեդյարովը ներկայացրել է տեղեկատվություն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից և նշել, որ այդ հանդիպումները օգտակար էին, դրանց շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում շարունակել ինտենսիվ, արդյունավետ բանակցությունները առկա ձևաչափով: