12.07.2025
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության հարցը
24.05.2018
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության հարցը

Կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Դեյվ Ցիցիլին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ լսումների ժամանակ այսօր բարձրաձայնել են Հայոց ցեղասպանության հարցը: Մասնավորապես, Շերմանն առաջարկել է պետքարտուղարությանը պահպանել չեզոքություն, երբ Կոնգրեսում քննարկվի հայերի, հույների և ասորիների ցեղասպանության հարցը Օսմանյան Թուրքիայում: Իր հերթին կոնգրեսական Դեյվ Տրոտն ընդգծել է Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ հետագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համար: Նա նաև խոստացել է Կոնգրեսին ներկայացնել այդ մասին բանաձև մինչ իր լիազորությունների ավարտը: Իսկ ահա կոնգրեսական Ցիցելին հետաքրքրվել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյից՝ կճանաչի՞ նա Հայոց ցեղասպանությունը: Վերջինս նշել է, որ կծանոթանա հարցին: