12.07.2025
Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակվեց ԳՇ նոր պետ. վարչապետ
24.05.2018
Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակվեց ԳՇ նոր պետ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է ՀՀ ԶՈւ ԳՇ նոր պետի: Այս մասին Փաինյանը տեղեկացնում է իր Facebook-ի էջի միջոցով: Նա ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»: Տեղեկացրել էինք, որ այսօր ԳՇ պետի պաշտոնից ազատվել է Մովսես Հակոբյանը: Նա քիչ առաջ նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչ: Հիշեցնենք, որ Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը զբաղեցել էՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնը, իսկ անցյալ տարվա սեպտեմեբերից նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար: Կենսագրական տվյալներ Արտակ Մաթևոսի Դավթյան (ծնվել է 1970 թ., գ. Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր (2010)։ Կրթություն · Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։ · 1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ · Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ Զինվորական ծառայությունը · 1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։ · 1998 թվականից - բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։ · 2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։ · 2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:  Պարգևներ և կոչումներ · Գեներալ-մայոր (2010): · «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011): · «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015): · Արիության մեդալ: · ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։ · ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։ Ամուսնացած է, ունի 3 որդի։