Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ծանոթացել է ադրբեջանական բանակին տրամադրված իսրայելական օպերատիվ-մարտավարական LORA (Lоng-Range Artillery Missile) համակարգին: LORA (Lоng-Range Artillery Missile) կարող է կիրառվել ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում ու օգտագործվել ենթակառուցվածքների, ՀՕՊ համակարգերի ոչնչացման նպատակով: LORA-ի խոցման շառավիղը կազմում է 150 — 300 կմ: Իր բնութագրով այն համեմատելի է ամերիկյան ATACMS-ի ու ռուսական Искандер-Э-ին: