Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջինս, ինչպես արդեն հայտնել ենք, մեկնելու է Մոսկվա՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը ներկա գտնվելու համար: Այս մասին հաստատել է նաեւ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այո: Նրան սպասում ենք ֆուտբոլի ժամանակ», ասել է նա: Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա: Այցը կազմակերպված է Ռուսաստանում մեկնարկելիք աշխարհի առաջնության շրջանակներում, Մոսկվայում են լինելու մի շարք երկրների ղեկավարներ: Այցի մասին հայտնել էր նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ռուս լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ: