Թուրքիայի տիեզերական գործակալությունը կստեղծվի մինչև այս տարվա վերջ, ինչից հետո կսկսվի դրա կառուցվածքի ձևավորումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանկը: Նա նշել է, որ նոր գործակալությունը համակարգելու է Թուրքիայում տիեզերական ոլորտի հետ կապված բոլորն նախագծերը: Ըստ նրա, Անկարայի համար կարևոր է տիեզերական նախագծերի կյանքի կոչումը`Թուրքիան ստեղծել է BİLSAT, RASAT և GÖKTÜRK-2 արբանյակները: