Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ Սաուդյան Արաբիան համաձայնել է ԱՄՆ-ի փոխարեն «անհրաժեշտ գումար ծախսել» Սիրիայի վերակառուցման համար: «Միթե՞ հրաշալի չէ, երբ հարուստ երկրները պատրաստակամություն են հայտնում օգնելու իրենց հարևաններին վերակառուցել երկիրը՝ ԱՄՆ-ի նման հզոր երկրի փոխարեն, որը 5000 մղոն հեռու է Սիրիայից»,- ասված է գրառման մեջ: