Իրանը հնարավոր է վերանայի Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը, եթե չլուծվի Իրանի քաղաքացիներին Վրաստան մուտք գործել թույլ չտալու կամ նրանց արտաքսելու հարցը: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանում ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի անդամ Ալիռեզա Ռահիմին. հայտնում է interpressnews.ge-ն: «Եթե Վրաստանը չկատարի 2010 թվականի համաձայնագրի պայմանները և հրաժարվի դրանք իրականացնելուց, մեր երկիրը կարող է վերանայել այդ համաձայնագիրը»,- ասել է նա: