Տնտեսական խնդիրների ֆոնին Թուրքիան ցանկանում է ավելացնել իր ռազմական և տիեզերական արդյունաբերության արտահանման հնարավորությունները: Սկսած 2013թ.-ից Թուրքիան ավելացրել է ռազմական և տիեզերական ապրանքների արտահանման ծավալները 68 տոկոսով: Թուրքիայի համար սպառման հիմնական շուկան է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Գերմանիան, Օմանը, Քաթարն ու Նիդերլանդները: Բալկանյան երկրները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերել թուրքական զենքերի նկատմամբ: Իսկ ռազմա-ծովային զինատեսակների առումով Անկարայի գործընկերներ են Պակիստանն ու Մալազիան: