25.11.2024
ԱՄՆ պատվիրակությունը մեկնել է Թուրքիա՝ Սիրիայում կրակի դադարեցմանը հասնելու նպատակով
prev Նախորդ նորություն

Թուրքիան Սիրիայում ռազմական գործողությունից հետո չի կարող դառնալ ԵՄ անդամ. Չեխիայի նախագահ

Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունը պատերազմական հանցագործություն է, ուստի Թուրքիան չի կարող ընդունվել Եվրամիություն: Այդ մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:


«Կարծում եմ, որ Թուրքիան պատերազմական հանցագործություն է կատարել, ուստի նա առնվազն չի կարող ընդունվել Եվրամիություն»,- ասել է նա:


«Քրդական ստորաբաժանումներն ամենագործուն ուժն էին ԻՊ-ի դեմ պայքարում: Մենք նրանց կարիքն ունեինք, երբ հարկավոր էր կռվել ԻՊ-ի դեմ: Այնուհետեւ Ամերիկան, Եվրոպան դավաճանեցին քրդերին»,- հայտարարել է Զեմանը: