Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության տարած «համոզիչ» հաղթանակի կապակցությամբ: Ալիևն ընդգծել է, որ այս հաղթանակը «թուրք ժողովրդի աջակցության դրսևորումն է Էրդողանին և նրա վարած քաղաքականությանը»:Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել առ այն, որ երկու երկրների միջև «բարեկամական ու եղբայրական հարաբերությունները մշտապես կզարգանան ու կամրապնդվեն՝ ժողովուրդների կամքի համաձայն»: