Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արա Շիրինյանը: Նա ընտրվեց ձայների մեծամասնությամբ: Այսպիսով ավարտվեց մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթը: Արա Շիրինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: