Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ցանկանում է ուկրաինական քաղաքականության Սթիվ Ջոբսը դառնալ: Բացի այդ, Սաակաշվիլին ցանկանում է Ուկրաինայում նոր գաղափարների համար հարթակ ստեղծել։ Նրա խոսքով՝ իրեն ԱՄՆ պետքարտուղարությունը կամ Եվրամիությունը չեն հովանավորում։