Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպումից հետո ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ի գործունեությունը քաղաքական չէ և Իրանը ճնշման պայմաններում չի կարող որոշում կայացնել: Ալի Աքբար Սալեհին նշել է, որ Իրանը կողմ է բանակցություններին ու երկխոսությանը: Նա հավելել է, որ գործակալության որոշումները չպետք է լինեն քաղաքական: