25.07.2025
Իրանը գործում է ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո. Զախարովա
05.07.2019
Իրանը գործում է ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո. Զախարովա

Իրանը ցածր հարստացված ուրանի հետ կապված աշխատանքներն իրականացնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիարժեք վերահսկողության ներքո, միջուկային զենքի տարածման որևէ ռիսկ չի առաջացել: Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ Մոսկվան հույս ունի, որ Թեհրանն ապագայում ևս պատասխանատու կերպով կմոտենա ԱԷՄԳ-ի հետ պայմանագրի կատարմանը: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ Իրանը կշարունակի զարկ տալ հարստացված ուրան ստանալու աշխատանքներին եւ դրանց ծավալը կհասցնի այնպիսի մակարդակի, որը բխում է այս երկրի շահերից։ Նա այսպես պատասխանել էր՝ Թեհրանին բանակցությունների սեղանի շուրջ պարտադրաբար բերելու ԱՄՆ-ի նախագահ Թրամփի ջանքերին։ Հիշեցնենք, որ Թրամփը ցանկանում է 2Օ15 թվականին կնքված միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելով, Իրանի հետ կնքել փոփոխված պայմաններով համաձայնագիր։