Թուրքիան ակտիվորեն հետաքրքրվում է Աջարիայով և Բաթումիում կառուցված օդանավակայանն Անկարայի համար հնարավորության պատուհան է: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Դմիտրի Ֆետիսովը: Ըստ նրա, վերջին շրջանում Աջարիայում կառուցվել է 180 մզկիթ և 60 մեդրեսե, իսլամն ակտիվորեն ներդրվում է, ավելանում է թուրք զբոսաշրջիկների հոսքը: Նա նշել է, որ Թուրքիան ակտիվորեն ինտեգրում է Աջարիան: