Աբրահամ Խաշմանյանն այլևս Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչը չէ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նշվում է, որ ՀՖՖ-ն ու Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում: VERELQ-ը հիշեցնում է, որ Խաշմանյանը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի նոյեմբերի 6-ին: Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: