ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում Ֆրանսիային կոչ է արել չմիջամտել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ նրան «հակասական ազդանշաններ» հղելով։ ԱՄՆ նախագահն արձագանքել է հուլիսին Ֆրանսիայի և Իրանի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Հասան Ռուհանիի հեռախոսային բանակցությունների մասին չհաստատված տեղեկությանը։«Իրանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։ Նա հուսահատորեն ցանկանում է խոսել ԱՄՆ-ի հետ, բայց նրան հակասական ազդանշաններ են հղում բոլորը, որոնք հավակնում են ներկայացնել մեզ, ներառյալ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը»,- գրել է Թրամփը։