Միջազգային ֆինանսների ինստիտուտի փորձագետների կարծիքով Ադրբեջանում տնտեսական աճը շարունակվելու է՝չնայած նավթի ցածր գներին: Այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը նախատեսվում է 2.5 տոկոս: Ադրբեջանում շարունակվում են տնտեսական բարեփոխումները և ոչ նավթային հատվածը սկսում է ավելի մեծ դեր խաղալ տնտեսությունում: Ադրբեջանում տնտեսական աճը պայմանավորված է Հարավային գազային միջանցքի բացմամբ:Հարավային գազային միջանցքի բացումը կավելացնի գազի արտահանումը Շահ Դենիզ հանքավայրից դեպի Եվրոպա: