Այսօր ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը: Նա կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման համար: Տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ձերբակալվածը, ինչպես նշում է ՀԺ-ն, Քոչար Խաչատրյանն է: Նույն այդ տեղեկություններով՝ նա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի սանիկն է: