Կառավարության մամուլի սրահում ապրիլի 3-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ կորոնավիրուսի հարուցած դժվարությունների պատճառով Հայաստանի տնտեսական կորուստները բվականին զգալի են լինելու:
Նա համաձայնեց Կնտրոնական բանկի հրապարակած կանխատեսման հետ առ այն, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանի տնտեսական աճը կտրուկ կնվազի՝ հասնելով 0,7 տոկոսի: ԿԲ-ն նաև կանխատեսում է, որ կնվազեն ներմուծման ու արտահաման ծավալները, ինչպես նաև Ռուսաստանից փոխանցվող մասնավոր տրանսֆերտները:
«Բոլոր թվարկված երևույթներն էլ ճիշտ են», - համաձայնեց նախարարն ու հավելեց, որ Ռուսաստանը ևս կորոնավիրուսի համճարակի պատճառով բախվել է դժվարությունների ու սպասելի է այդ երկրից Հայաստան տրանսֆերտների փոխանցման կրճատումը: «Բնականաբար արտահանողներն էլ դժվարություններ կրում նույն շուկաներում նույն պատճառներով: Ոչ միայն արտահանղները, այլ ներքին շուկայում գործող կազմակերպություններ», -ասաց նա՝ խոսելով ԿԲ-ի տված գնահատականի առանձնահատկության մասին:
«Դա կոնկրետ իրավիճակում տրված գնահատական է: Այո, սպասվում է տնտեսական արդյունքի կրճատում: Կորուստները զգալի կլինեն, բայց դժվար ժամանակներից հետո մենք կկարողանանք վերականգնել տնտեսական ակտիվությունը», - ասաց նա:
Խաչատրյանն ասաց, որ մարտ ամսին նախարարությունը հարցում է կատարել շուրջ 1200 ընկերությունների շրջանում, որոնք սահմանափակել են իրենց գործունեությունը: Հարցման արդյունքից պարզ է դարձել, որ գործունենության ծավալների կրճատումը «զգալի է»: «Տարվա համար դեռ շուտ է գնահատականներ տալը, կախված է նրանից, թե մենք որքան արագ կկարողանանք կառավարելի դարձնել կորոնավիրուսի տարածման հետ կապված երևույթները», - ասաց նա:
«Այն պահից, երբ կարողանանք վերացնել սահմանափակումները և վերադառնալ բնականոն կյանք, գործարկելու են նաև աջակցության նոր եղանակներ, նոր ֆինանսական գործիքներ: Հուսով ենք,որ վերականգնումը պետք է հնարավորինս արագ տեղի ունենա նաև շնորհիվ այդ գործիքների: Տարվա առումով շուտ է գնահատական տալը, բայց մենք կարծում ենք, որ կորուստները լինելու են էական», - ասաց նախարարը: