24.07.2026
Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը մարվել է. դեպքի վայրում 9 մարտական հաշվարկ է աշխատել
30.09.2025
Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը մարվել է. դեպքի վայրում 9 մարտական հաշվարկ է աշխատել

Պուշկինի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00։26, մարվել՝ 02։31-ին։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 22։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս հինգ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է եռահարկ շինությունում։ Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։