30.09.2025
Լուսանկարը` hetq.am
prev Նախորդ նորություն

Մեր այս եղբայրությունը պետք է օրինակ լինի աշխարհի համար. Ծառուկյանը՝ եզդի ժողովրդին

Սեպտեմբերի 29-ը եզդի ժողովրդի միասնության և համերաշխության օրն է։


Այս օրը աշխարհի տարբեր անկյուններից եզդիները գալիս են Հայաստան՝ ուխտագնացության դեպի Ակնալիճ, որտեղ գտնվում է նրանց ամենամեծ սրբավայրը։ Տաճարը տարիներ շարունակ դարձել է հավատքի, համախմբման ու ազգային ինքնության կենտրոն՝ շնորհիվ այն կառուցողների նվիրումի։


Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Մենք ուս-ուսի տված կռվել ենք, պայքարել խաղաղության և արդարության համար։ Մեր այս եղբայրությունը պետք է օրինակ լինի աշխարհի համար։


Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր եզդի բարեկամներին այս տոնի առթիվ՝ մաղթելով միասնություն և զորություն։


Գագիկ Ծառուկյան



 

Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը մարվել է. դեպքի վայրում 9 մարտական հաշվարկ է աշխատել
Հաջորդ նորություն next