Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը մարվել է. դեպքի վայրում 9 մարտական հաշվարկ է աշխատել
Պուշկինի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00։26, մարվել՝ 02։31-ին։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 22։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս հինգ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է եռահարկ շինությունում։ Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։