15.05.2025
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի. աշխատանքային կլինի շաբաթ օրը
23.01.2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի. աշխատանքային կլինի շաբաթ օրը

Կառավարության հունվարի 23-ի նիստում որոշում ընդունվեց՝ հուվարի 27-ի աշխատանքային օրը 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը տեղափոխելու համար: Որոշմանն առարկեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայի Հարությունյանը: Նիստում նշվեց, որ սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայի Հարությունյանը նշեց, որ նման որոշումների կայացման պարագայում, երբ աշխատանաքային օրը տեղափոխվում է շաբաթ օրը դպրոցներում դասերը կիսատ են արվում՝ համարելով շաբաթ օրն ազատ օր: Փաշինյանն ասյ դիտարկմանն արձագանքեց կատակով. «Թող մի օր էլ երեխաները ֆուտբոլ խաղան»: