Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածով 186 անձ վերցվել է բժիշկների հսկողության տակ: Այս մասին գրում է moscow-baku.ru կայքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: Նշվում է, որ հիվանդներից 7-ը գտնվում են Բաքվի կլինիկական բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում, 2-ը՝ հատուկ բուժհաստատությունում, 86-ը Աստարինի և 91-ը՝ Ջալիլաբադի կենտրոնական շրջանային հիվանդանոցներում: