Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփված 4 մարդկանց մոտ վարակը չի հայտնաբերվել: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հայտնում է, որ քիչ առաջ խոսել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանա կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում: "Վրաց նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ: Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանում 1 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս", - նշել է նա: VERELQ-ը հայտնել էր, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը: