Ժնևում հանդիպել են Հայաստնի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Մնացականյանը շնորհակալություն է հայտնել հանդիպելու և որոշ «առանցքային հարցեր» քննարկելու հնարավորության համար: Վերջին անգամ Մնացականյանն ու Լավրովը հանդիպել են նոյեմբերին ՌԴ արտգործնախարարի Երևան կատարած այցի ժամանակ: