Ուկրաինայի՝ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը կամրագրվի ռազմական դոկտրինում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Իվան Ապարշինը: Նա նշել է, որ մոտակա ժամանակներս կհրապարակվի նախագահի հրամանագիրը՝ազգային անվտանգության ռազմավարության մասով, որտեղ կամրագրվի ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցության մասին դրույթը: Ըստ նրա, ռազմական դոկտրինում ամրագրվելու է Ուկրաինայի՝Դաշինքին անդամակցելու մասին կետը: