Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հերքում է տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ: "Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում", - ասված է հայտարարոթյան մեջ: Ավելի վաղ EADaily-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները կդադարեցվեն այսօր՝ ժամը 18:00-ին: