Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա» ակումբի կիիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Այս ապրիլի 24-ին մենք մնում ենք տանը, սակայն միավորվում ենք ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգենք նրանց հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չենք մոռանա»,- Facebook-ի իր էջում գրել է Մխիթարյանը: