Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստն անցնում է դռնփակ ռեժիմով։ ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդություն ունի և խնդրեց, որ այն քննվի դռնփակ ռեժիմով։ Բացի այդ, դատավոր Դանիբեկյանը նաև տեղեկացրեց, որ դատարան է ստացվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի դիմումը Նիժնի Նովգորոդ մեկնելու վերաբերյալ։