29.04.2025
Հայաստանում սոցցանցերում ատելության խոսքի տարածման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է. ՄԻՊ
27.04.2020
Հայաստանում սոցցանցերում ատելության խոսքի տարածման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է. ՄԻՊ

Հայաստանում սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է: Հատկապես ագրեսիան մեծ է կեղծ օգտատերերի և կեղծ խմբերից կողմից: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում ՄԻՊ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը: Նա նշեց, որ գրեթե բացակայում է առողջ քննարկում որևէ հարցի վերաբերյալ ու անգամ եթե երկու տեսակետ է քննարկվում, մի խումբը հայհոյում, վիրավորում է մյուս խմբին, վերջիններս էլ վիրավորում են նրանց խմբին: «Խնդրում եմ՝ մի ներքաշվեք նման քննարկումների մեջ, որովհետև դա վտանգավոր է նրանով, որ կարող է իրական կյանք տեղափոխվել: Մենք ունեցել են այդպիսի դեպք, երբ վերջին իրադարձություններով պայմանավորված, մի քաղաքացի ծաղրող տեսանյութ էր հրապարակել մի կնոջ հետ կապված, կնոջ ազգականներն էլ պայմանավորվել էին հաշիվ մաքրել և բռնություն էին գործադրել: Պատասխանատվության ենթարկելու համար կա պետություն, իսկ ինքնադատաստանը շատ վտանգավոր երևույթ է, որը չպետք է թույլ տանք կյանքում»,- ասաց Թաթոյանը: Ռիսկային խմբում են, ըստ Թաթոյանի, նաև լրագրողները, քանի որ վերջիններիս ոչ միայն աշխատանքն է խոչընդոտվում, այլև նրանց նույնացնում են այն անձի հետ, որից նա կարող է հարցազրույց վերցնել: Արդյունքում լրագրողը թիրախավորվում է: