Ղազախստանի առաջին նախագահ, 79-ամյա Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով և ինքնամեկուսացվել: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը, գրում է Ինտերֆաքսը: Նշվում է, որ անհանգստանալու առիթ չկա, Նազարբաևը շարունակում է աշխատել հեռավար: VERELQ-ը հիշեցնում է, որ Նազարբաևը պաշտոնից հեռացել է 2019 թվականի մարտին: