7.07.2025
Օլիմպիական խաղերում ընդգրկված մարզիկներին սպորտային նպաստ կտրամադրվի
03.09.2020
Օլիմպիական խաղերում ընդգրկված մարզիկներին սպորտային նպաստ կտրամադրվի

Կառավարության այսօրվա նիստում հաստատավեց Օլիմպիական խաղերում ընդգրկված մարզիկներին սպորտային նպաստ տրամադրելու հարցը: Համաձայն որոշման, կառավարությունը սպորտային նպաստ է տրամադրելու Օլիմպիական խաղերում, ինչպես նաև օլիմպիական մարզաձևերում ընդգրկված և ՀՀ-ն ներկայացնող մարզիկներին, հավաքականների մարզիչներին և բժիշկներին։ Պետբյուջեում վերաբաշխում կատարելու արդյունքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ամսական խրախուսման վճարներ է տրամադրելու մարզիկներին, մարզիչներին ու բժիշկներին։ Այս նպատակի համար կտրամադրվի 232 միլիոն դրամ և նախատեսվում է, որ ծրագիրը կգործի մեկ տարի՝ մինչ գալիք տարի կայանալիք Օլիմպիական խաղերը։ «Սա խթան կհանդիսանա նաև մարզաձևերի զարգացման, սպորտի դերի և նշանակության կարևորման, ինչպես նաև մշտապես Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային տարբեր մրցումներում հանդես գալու և նրանց հետագա գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ծավալելու համար»,-որպես որոշումից ակնկալվող արդյունք նշել է ԿԳՄՍ նախարարությունը։