Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը՝ Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներներով: Երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև Կիրճի ներսում:"Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք մեր ձեր ներողամտությունը",- ասված է հաղորդագրության մեջ: