Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում եւ Շուշիի տանկ-հուշարձանին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Շուշիի տանկ-հուշարձանի մոտ նաև մասնակցել եմ Արցախի հերոս, Քարին տակի պաշտպանական մարտերում քաջաբար կռված ու մարտիրոսված Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի բացման արարողությանը: Փա՛ռք մեր Հայրենիքի հարատևության համար պայքարած բոլոր հերոսներին»,- գրել է ԱՀ նախագահը։