Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է ‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Մարտի 4-ին ‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, տեղեկացնում են հիմնադրամից։