Զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև անհայտ կորածների մարմինների որոնումներն այսօր իրականացվում են Մարտունու (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավ-արեւելյան գոտի) եւ Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Այսօրվա դրությամբ հայտնաբերվել է 1490 դի, որոնցից 15-ը, Նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մնացածը ՝ մարտական գործողությունների մասնակիցներ։